Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 1-7 մարտի 2015

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինված ուժերում ունեցած կորստի մասին • Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են մարտական կորստի մասին • Ադրբեջանի զինված ուժերն առաջնագծում վիրավոր ունեն • Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը • Ադրբեջանում պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով վեց անձ է ձերբակալվել

• Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտի 2-ին հայտնել է, որ «սրտային անբավարարությունից» մահացել է 1990-ին ծնված և 2015-ի հունվարի 7-ից ծառայության անցած զինծառայող Փարվանաև Վիջայ Գյուլմեթ օղլուն։

• Ռազմինֆոն ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, որ մարտի 1-ին հայկական դիպուկահարի գնդակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Միրզաև Մեհդի Նաբի օղլուն։

• Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ մարտի լույս 6-ի գիշերը՝ «հայկական զինուժի դիվերսիոն-հետախուզական խմբի» հետ մարտի ժամանակ, աջ ձեռքից վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, սերժանտ Զահիդով Դեյանեթ Մեհման օղլուն: ՊԲ-ն իր հերթին հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ՊԲ կանխարգելիչ գործողությունների ընթացքում հակառակորդը կրել է անձնակազմի ու տեխնիկայի կորուստներ։ (Մանրամասները կարդացեք Հայաստանի ռազմաշաբաթում

• Մարտի 4-ից 6-ը Ադրբեջանում է եղել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը: Այցի շրջանակներում կայացել են մի շարք պաշտոնական հանդիպումներ։

• Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը մարտի 4-ին հակաահաբեկչական գործողության շրջանակներում Ադրբեջանի 6 քաղաքացի է ձերբակալել, որոնք մեղադրվում են ահաբեկչություն ծրագրելու և այլ ծանր հանցագործությունների համար։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *