ՊԲ-ն վնասազերծել է հակառակորդի կրակակետը, ոչնչացրել տեխնիկան, պատճառել կորուստներ

Մարտի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում Արցախի հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է 60 և 80 մմ ականանետերով, Իսթիգլալ, ԱԳՍ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներով:

Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև ԶՈւ-23-2 զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և ԶՈւ-23-2 զինատեսակը:

Նույն ժամանակահատվածում Պաշտպանության բանակի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:

Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը և հակառակորդին թելադրել իրենց կամքը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Ավելացնենք, որ ավելի վաղ՝ այսօր առավոտյան, Ադրբեջանի ՊՆ կայքը հայտարարել էր հայկական զինուժի գործողության մասին ու հաստատել իրենց զինծառայողներից մեկի վիրավորման մասին տեղեկությունը:

3 responses to “ՊԲ-ն վնասազերծել է հակառակորդի կրակակետը, ոչնչացրել տեխնիկան, պատճառել կորուստներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *