Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորություն չունի, էլ ո՞ր լեզվով ասեն. Նինո Բուրջանաձե

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, այժմ «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցական առաջնորդ Նինո Բուրջանաձեն սուտասան և սադրիչ է համարում քաղաքական այն գործիչներին, ովքեր խոսում են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին։ Այս մասին գրում է վրաստանյան Newsgeorgia լրատվակայքը։

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ,  «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցական առաջնորդ Նինո Բուրջանաձե

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցական առաջնորդ Նինո Բուրջանաձե

«Վրաստանը հնարավորություն չունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու։ Էլ ո՞ր լեզուներով դրա մասին նրանք ասեն։ Անգլերենով ասել են, ֆրանսերենով, գերմաներենով ասել են, տևական ժամանակ էլ վրացերենով ես եմ ասում։ Քաղաքական այն գործիչները, ովքեր այսօր նորից խոսում են Վրաստանի՝ Դաշինքի անդամ դառնալու հնարավորության մասին, ուղղակի սադրիչ ու ստախոս են, որ փորձում են միավորներ հավաքել իրենց արևմտյան գործընկերների մոտ»- հայտարարել է Բուրջանաձեն։

«Միանշանակ, մենք պետք է իրականությունից խոսենք, ինչը կա այսօր երկրում։ 2008-ի օգոստոսյան պատերազմն էապես փոխեց իրավիճակը։ Այդ ժամանակից ի վեր, դուք չեք կարող նշել գոնե մեկ լուրջ քաղաքական գործչի, ով կարող է խոսել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին մոտակա անդամակցության մասին։ Բոլորը սահմանափակվում են ընդհանուր արտահայտությամբ, որ ինչ-որ մի օր Վրաստանը հնարավոր է դառնա ՆԱՏՕ-ի անդամ և որ Դաշինքի դռները բաց են Վրաստանի համար։ Եթե մենք շարունակենք ապրել պատրանքի մեջ, ապա կհայտնվենք ավելի ծանր իրավիճակում։ Եվ սա է իրականությունը»,- շեշտել է խորհրդարանի նախկին նախագահը։

Հավելենք, որ դեռ 2014-ի մարտի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր. «Ո´չ Ուկրաինան, ո´չ էլ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին չեն»։ Այսպիսի հայտարարարություն Օբաման արել է այն հարցին ի պատասխան, թե «Ուկրաինայում ճգնաժամը կմեծացնի՞, թե՞ կնվազեցնի ՆԱՏՕ-ի ընդլայնման հավանականությունը, այդ թվում նաև Վրաստանի համար»։

3 responses to “Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորություն չունի, էլ ո՞ր լեզվով ասեն. Նինո Բուրջանաձե

  1. Pingback: Չեռնոգորիան կարող է դառնալ ՆԱՏՕ անդամ | Ռազմ.info

  2. Pingback: ՆԱՏՕ-ն Վրաստանին իր շարքեր չի ընդունի. վրաստանյան կուսակցության առաջնորդ | Ռազմ.info

  3. Pingback: Նինո Բուրջանաձեն կարծում է, որ Վրաստանում չպիտի լինի ո՛չ ռուսաստանյան, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի զորք | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *