Մարտի 2-ի երեկոյան հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արցախյան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի խախտումների պատճառով ՊԲ արևելյան ուղղության մարտական հենակետերից մեկում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Հակառակորդը, ՊԲ տվյալների համաձայն, հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, ինչպես նաև 60 մմ ականանետերով ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերով:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Արսեն Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Pingback: Մարտական դիրքում հակառակորդի գնդակից ընկած զինծառայողի գործով հարուցվել է քրեական գործ | Ռազմ.info
Pingback: Զոհված զինծառայողը մետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո | Ռազմ.info