Սեյրան Օհանյանն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Այսօր` մարտի 1-ին,  ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հանդիպել է բուժում ստացող մի քանի հիվանդների, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել նրանց բուժման գործընթացի մասին։

Սեյրան Օհանյանը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում

Սեյրան Օհանյանը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում

Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը և զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը։

Վերջինս նախարարին զեկուցել է հոսպիտալում տարվող ընդհանուր աշխատանքների, բուժզննումների, բուժօգնության և ստացիոնար աշխատանքների ծավալների ու բնույթի մասին: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը զինհոսպիտալի բուժանձնակազմին տվել է նաև համապատասխան հանձնարարականներ։

Սեյրան Օհանյանը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում

Սեյրան Օհանյանը կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում

One response to “Սեյրան Օհանյանն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *