Զինվորի մահվան առիթով՝ քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Այսօր` փետրվարի 28-ին, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ փետրվարի 27-ին ՊԲ մարտական հենակետում մահացած ժամկետային զինծառայող Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մարտական դիրքում ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել ստորին ծնոտի շրջանում: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել), կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ միջադեպը եղել է փետրվարի 27-ին,  ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում:

One response to “Զինվորի մահվան առիթով՝ քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *