Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Ալիաղա գավառում 2015-ի փետրվարի 26-ին երկրի զինված ուժերի զինվորական ծառայողական ավտոբուսը բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով մահացել է բեռնատարի վարորդը, վիրավորվել՝ 4 զինվորական։ Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ զինվորական ավտոբուսը, որն ընթանում էր Իզմիրից դեպի Ֆոչա, ճանապարհին հարվածել է անձրևի հետևանքով դեմ դիմաց դուրս եկած բեռնատարը, որի վարորդ, 26-ամյա Աքան Աչըքալընը զոհվել է։ Վիրավորվել են զինվորական ավտոբուսում եղած 4 զինծառայողներ։
Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Ֆոչայի պետական հիվանդանոց, իսկ այնտեղից ուղարկվել են զինվորական հոսպիտալ։
Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը դեպքի առթիվ քննություն է սկսել։ Այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։