Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի ու բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նախարարը եղել է զորամասերի տեխնիկական և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման բազաներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին, ինչից հետո հրամկազմի հետ քննարկել է նաև առկա խնդիրները, թիկունքային ապահովման արդյունավետության բարձրացման հետագա անելիքները:
Պաշտպանության նախարարին են ներկայացվել զորամասերի բարեկարգմանն ուղղված կապիտալ շինարարական աշխատանքները, մի շարք օժանդակ շինությունների վերակառուցման ընթացիկ և հեռանկարային ծրագրերն ու դրանց շահագործման վերջնաժամկետները:
Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաև զինվորական հոսպիտալներից մեկում, տեղում ծանոթացել է բժշկական սարքավորումներով հագեցվածությանը, զրուցել է հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ՝ վերջիններիս մաղթելով շուտափույթ ապաքինում:
Շրջայցի ավարտին նախարար Օհանյանը ներկա է եղել Գուգարաց թեմի առաջնորդարանում Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info