ԱՄՆ-ը և Թուրքիան համագործակցում են Սիրիայում ընթացող գործողություններում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 22-ին զրուցել է Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուի հետ նույն օրը կեսգիշերին Թուրքական զինված ուժերի՝ Սիրիա ներխուժելու և Շահ Սուլեյմանի մասունքները տարհանելու ռազմական գործողության մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Դեյլի Սաբահ» լրատվական կայքը:

Թուրքական զինուժը Սիրիայի Էշմեսի գյուղում

Թուրքական զինուժը Սիրիայի Էշմեսի գյուղում

Համաձայն պետքարտուղարության տարածած հայտարարության՝ Քերին իր ցավակցությունն է հայտնել Թուրքիային և թուրքական բանակի՝ վերոնշյալ գործողության ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքին:

Պետքարտուղարության պաշտոնական կայքում փետրվարի 23-ին հրապարակված ճեպազրույցի ժամանակ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան սերտորեն և շարունակակաբար համագործակցում եմ Սիրիայի գործընթացներում՝ փոխանակելով հետախուզական և այլ բնույթի տեղեկատվությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի լույս 22-ի գիշերը 39 տանկի ուղեկցությամբ Սիրիայի Քոբանի քաղաքի կողմից ներխուժել են Սիրիա, զավթել սիրիական Էշմեսի գյուղը և Քարաքոզաք գյուղից այդտեղ տարհանել Շահ Սուլեյմանի մասունքներն ու դամբարանի պատվո պահակախմբի անձնակազը: Նախնական տվյալներով, գործողության ընթացքում զոհվել է 1 թուրք զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *