Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 փետրվարի, 2015

Մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում • Ադրբեջանի ԶՈւ համար պատրաստված վարորդների ու խոհարարների քանակը • Ալիևն ու Հասանովն ընդունել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին • Զաքիր Հասանովն ընդունել է Սերբիայի ու Չեխիայի դեսպաններին • Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետին ընդունել են Եգիպտոսում • Ադրբեջանի մասնակցությունը IDEX-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Զաքիր Հասանովն ԵԱՀԿ համանախագահների հետ

Զաքիր Հասանովը ԵԱՀԿ համանախագահների հետ

• Փետրվարի լույս 21-ի գիշերը «հայկական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ» սկիզբ առած մարտում սպանվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, Ջավադով Զելիմխան Էյբալը օղլուն։

• Ադրբեջանի զինծառայության զորակոչի և զորահավաքի պետական ծառայությունը 2014-ին ընդհանուր առմամբ պատրաստել է 6886 վարորդ ու 240 խոհարար՝ երկրի զինված ուժերի և ուժային այլ կառույցների կարիքների համար։

• Փետրվարի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում առաջացած լարվածությունը:

• Փետրվարի 17-ին Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Նեբոյշա Ռոդիչին։ Այնուհետ՝ նույն օրը, նախարարն ընդունել է նաև Ադրբեջանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիտեզսլավ Պիվանկանին։ Երկու դեսպանների հետ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական վիճակը։

• Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն իր պատվիրակության հետ փետրվարի 17-20-ը եղել է Եգիպտոսում, որտեղ նրան ներկայացրել են նաև Եգիպտոսի անվտանգության և սահմանապահ համակարգի ենթակառուցվածքներն և հնարավորությունները:

Իսրայելի և Ադրբեջանի համատեղ արտադրության Orbiter-2M ԱԹՍ-ն Մալայզիայի DSA 2014 ցուցահանդեսին

Իսրայելի և Ադրբեջանի համատեղ արտադրության Orbiter-2M ԱԹՍ-ն Մալայզիայի DSA 2014 ցուցահանդեսին

• Փետրվարի 22-26-ն Աբու Դաբիում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը մասնակցելու է IDEX-2015 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, որտեղ ներկայացնելու է սեփական արտադրության հրաձգային զենքեր, հրետանային համակարգեր, ԱԹՍ-ներ և զինամթերքի տարբեր նմուշներ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *