Ադրբեջանը հայտնում է մարտական պայմաններում սպանված իր զինծառայողի մասին

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ փետրվարի լույս 21-ի գիշերը «հայկական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ» սկիզբ առած մարտում սպանվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, Ջավադով Զելիմխան Էյբալը օղլուն։

Հաղորդագրությունում, սակայն, չի նշվում, թե հայ-ադրբեջանական սահմանի կամ շփման գծի որ հատվածում է գրանցվել միջադեպը։

Նշենք, որ փետրվար ամսին սա Ադրբեջանի բանակում հայտնի դարձած մահվան ելքով 2-րդ միջադեպն է, 8-րդը՝ տարեսկզբից ի վեր։ Նշենք նաև, որ հայտնի դարձած բոլոր 8 կորուստները հակառակորդը կրել է մարտական պայմաններում։

2 responses to “Ադրբեջանը հայտնում է մարտական պայմաններում սպանված իր զինծառայողի մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *