Թուրքիայի ԶՈւ առափնյա անվտանգության ուժերը նոր ատրճանակ կստանան

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը թուրքական «Սարսըլմազ սիլահ սանայի» ռազմարդյունաբերական ընկերության հետ առափնյա անվտանգության հրամանատարության համար նախատեսված պոլիմերային կմախքով ատրճանակների գնման պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքական «Սարսըլմազ» ըկներության արտադրած և առափնյա ուժերին տրամադրվող ST9 ատրճանակ

Թուրքական «Սարսըլմազ» ըկներության արտադրած և առափնյա ուժերին տրամադրվող ST9 ատրճանակ

Պայմանագրի համաձայն՝ «Սարսըլմազ սիլահ սանայի» ռազմարդյունաբերական ընկերությունը Թուրքիայի ԶՈւ առափնյա անվտանգության ուժերին 9մմ տրամաչափի ST9 տեսակի ատրճանակների մատակարարումը սկսելու է 2015-ի մարտին։

Նշենք, որ «Սարսըլմազ սիլահ սանայի» ռազմարդյունաբերական ընկերության տրամադրած տակտիկատեխնիկական բնութագրերի համաձայն՝  ST9 ատրճանակը կշռում է 820 գրամ, ատրճանակի երկարությունը 198մմ է, լայնությունը՝ 32 մմ, փողի երկարությունը՝ 116 մմ, կրակում է 9×19մմ տրամաչափի փամփուշտներով,  պահեստատուփի տարողունակությունը 15 փամփուշտ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *