Փետրվարի 20-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ եղել է ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. բանակային տարվա ձմեռային փուլի մեկնարկային գործընթացների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ըստ ուղղությունների ներկայացրել է կատարված և կատարվելիք աշխատանքների համալիրը, կարևորել ուսումնական գործընթացների ճիշտ և նպատակային կազմակերպման, անձնակազմի մարտական ունակությունների բարձրացման և գործնականում դրանց արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում ելույթներով և պարզաբանումներով հանդես են եկել նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների պետերն ու զորամասերի հրամանատարները:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info