Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևն իր պատվիրակության հետ փետրվարի 17-20-ը եղել է Եգիպտոսում, որտեղ նրան ընդունել է Եգիպտոսի պաշտպանության և ռազմական արդյունաբերության նախարար, զինված ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Սիդգի Սուբհին: Այս մասին հայտել է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը:
Էլչին Գուլիևի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մեհեմմեդ Իբրահիմի, ռազմական արդյունաբերության պետական նախարար Իբրահիմ Յունուսի և սահմանապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ահմեդ Իբրահիմի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների անվտանգության համակարգում ռազմատեխնիկական ոլորտի համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Պատվիրակությունը ծանոթացել է նաև ուժային կառույցների նյութատեխնիկական հնարավորություններին:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետին ներկայացրել են նաև Եգիպտոսի անվտանգության և սահմանապահ համակարգի ենթակառուցվածքներն և հնարավորությունները:
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info