Թուրքիայի ԶՈւ զորավարժություն Կարսում • Թուրքիայում գումարով ծառայությունից ազատվել է 200 հազար քաղաքացի, հավաքված գումարը կուղղվի բանակի արդիականացմանը • Ապրիլի 24-ին ընդառաջ դադարեցվել է Թուրքիայի ՀՕՊ համակարգերի գնման մրցույթը • Թուրքիան չինական ՀՕՊ համակարգերը կարող է օգտագործել ՆԱՏՕ-ի համակարգերին զուգահեռ • ԱՄՆ-ը և Թուրքիան սիրիական ապստամբների մարզումները կսկսեն 2015-ի մարտից • Թուրքիան ռազմական գույք է մատակարարել ԻՊ դեմ կռվող Փեշմերգեի ուժերին • Թուրքիայում էր Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետը • Թուրքիայի ԶՈւ առափնյա անվտանգության ուժերը նոր ատրճանակ կստանան • Թուրքիայի և Պակիստանի վարչապետները քննարկել են երկու երկրների ռազմատնտեսական հարաբերությունները • Թուրքիան Աֆղանստանի իշխանություններին է հանձնել նախկինում զբաղեցրած զորանոցները • Համածառայակցի կրակոցից Թուրքիայում զինծառայող է սպանվել
• Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի ստորաբաժանումները Կարսի Աքբաբա զորավարժարանում 2015-ի փետրվարին անցկացրել են «Ձմեռ-2015» կրակային զորավարժություն:
• Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը 2015-ի փետրվարի 13-ին հայտարարել է, որ «Գումար ծառայության փոխարեն» օրենքից օգտվել է Թուրքիայի մոտ 200 հազար քաղաքացի:
• Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 2015-ի փետրվարի 17-ին հայտարարել է, որ «Գումար ծառայության փոխարեն» օրենքի շրջանակներում հավաքված 3մլրդ 368մլն թուրքական լիրան (մոտ 1,5մլրդ ԱՄՆ դոլար) ամբողջությամբ օգտագործվելու է Թուրքիայի պաշտպանական համակարգի արդիականացման համար։
• Թուրքիան դադարեցրել է մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման բանակցությունները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ մինչև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015-ի ապրիլի 24-ը։ Պայմանագիրը ստորագրելուց առաջ թուրքական կողմը ցանկանում է տեսնել, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում կորդեգրեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ։
• Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ սեփական ՀՕՊ հրթիռային համակարգի ստեղծման ծրագրի շրջանակներում Չինաստանի առաջարկած համակարգն կարող է ինտեգրվել Թուրքիայի ազգային պաշտպանական համակարգերին ու զուգահեռ օգտագործվել առանց ՆԱՏՕ-ի համակարգերին ինտեգրվելու:
• ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին փետրվարի 17-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան համաձայնության են հասել սիրիական ընդդիմության մարզումների կազմակերպման և զինման հարցում։ Իսկ փետրվարի 19-ին կողմերը ստորագրել են համաձայնագիրը։
• Թուրքիան փետրվարի 16-ին 3 բեռնատարներով ռազմական օգնություն է մատակարարել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող Փեշմերգեի ուժերին:
• Փետրվարի 19-ին Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին Թուրքիայում հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Ահմեթ Դավութօղլուին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Իսլամական պետության» դեմ պայքարը, էներգետիկ համագոծակցությունը և «Քրդական հարցը»:
• Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը թուրքական «Սարսըլմազ սիլահ սանայի» ռազմարդյունաբերական ընկերության հետ առափնյա անվտանգության հրամանատարության համար նախատեսված պոլիմերային կմախքով ատրճանակների գնման պայմանագիր է ստորագրել։
• Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փետրվարի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Պակիստան, որտեղ երկօրյա այցի շրջանակներում Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ քննարկել է երկու երկրների ռազմատնտեսական հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:
• Թուրքիայի խաղաղապահ ստորաբաժանումները փետրվարի 16-ին պաշտոնական արարողությամբ Աֆղանստանի իշխանություններին են հանձնել այն զորանոցները, որոնք զբաղեցնում էին մինչև Քաբուլի օդանավակայանի հսկողությունը ստանձնելը:
• Թուրքիայի զինված ուժերի՝ երկրի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոպի գավառում տեղակայված հետևակային զորամասերից մեկի ժամկետային ծառայող շարքային Օմեր Յալչինը 2014-ի փետրվարի 14-ին սպանվել է համածառայակցի կրակոցից։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info