Արցախի նախագահն ու ՊԲ հրամանատարն ընդունել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և նրանց ուղեկցող անձանց: Այս մասին տեղեկացնում է  Արցախի նախագահի կայքը:

Բակո Սահակյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

Բակո Սահակյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

Հանդիպմանը քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորմանը և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ստացել են նոր, շատ ավելի բացասական որակ և դրսևորումներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին, միջնորդների կողմից կատարվող աշխատանքին և տարածաշրջանում կայունության պահպանմանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Փետրվարի 19-ին էլ համանախագահներին ընդունել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Մովսես Հակոբյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

Մովսես Հակոբյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

Հանդիպման ընթացքում համանախագահները բանակի հրամանատարին են ներկայացրել իրենց տարածաշրջանային այցի արդյունքները, քննարկել հակամարտության կարգավորման հնարավոր հեռանկարները: Այնուհետև նրանց խնդրանքով Մովսես Հակոբյանն անդրադարձել է շփման գծում տիրող իրադրությանն ու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին ու պատասխանել համանախագահներին հետաքրքող հարցերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *