Այսօր՝ փետրվարի 18-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած պաշտպանության փոխնախարար Է. Ֆարկասին, հաղորդում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ք. Փրայսը և ԱՄՆ եվրոպական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրության հարցեր, անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին:
Հավելենք, որ փետրվարի 17-ին էլ Սեյրան Օհանյանն ընդունել էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին։