Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 17-ին ընդունել է Ադրբեջանում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նեբոյշա Ռոդիչին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Ինչպես նշվում է կայքի հաղորդագրության մեջ, նախարարն ու դեսպանը քննարկել են տարածաշրջանային ռամաքաղաքական վիճակը։ Հասանովը դեսպանի հետ զրույցում ևս մեկ անգամ խոսել է Հայաստանի որդեգրած «օկուպացիոն» քաղաքականության մասին՝ նշելով, որ իբր Հայաստանը ձգձգում է Արցախյան հակամարտության կարգավորումը։ Կողմերը քննարկել են նաև Ադրբեջան-Սերբիա հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info