Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 17-ին ընդունել է Ադրբեջանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիտեզսլավ Պիվանկանին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Նախարարը դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել Արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին։ Կողմերը քննարկել են նաև ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարային հարցեր։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Չեխիայի դեսպանատան ռազմական կցորդ Յուրի Պադոուրը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info