ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Օհանյանը, շնորհավորելով դեսպան Միլսին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ, մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում:
Դեսպան Միլսն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն ավելի մեծ առաջընթաց կարձանագրի:
Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում ի թիվս այլ թեմաների քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Pingback: Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info