ԱՄՆ սենատորը միջուկային պաշարները կրճատելու կոչ է արել

The New York Times-ը հայտնում է, որ ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի նախագահ  Կարլ Լևինը Բարաք Օբամայի վարչակազմին միջուկային պաշարների կրճատումների կոչ է արել։

Ըստ Լևինի՝ նախագահի վարչակազմը պետք է լուրջ մտածի այն մասին, որպեսզի կրճատի միջուկային մարտագլխիկների քանակը ավելի շատ, քան նախատեսված է Ռուսաստանի հետ կնքված ռազմավարական հարձակողական սպառազինության մասին պայմանագրով։

Լևինի կարծիքով միջուկային զինանոցը պիտի համապատասխանեցվի միջուկային պատերազմի այսօրվա նվազած ռիսկին։ Նա նաև հայտարարել է, որ ընդհանուր առմամբ համաձայն է «Global Zero» կազմակերպության վերջին հետազոտության վերլուծության հետ, որտեղ Մոսկվային ու Վաշինգթոնին կոչ է արվում կրճատել մարտագլխիկների քանակը մինչև 900-ի։  Զեկույցի հեղինակների կարծիքով այդպիսի խմբաքանակը լրիվ բավարար է երկու երկրների փոխադարձ  վերահսկողության համար։

Համաձայն ռազմավարական հարձակողական սպառազինության մասին պայմանագրի՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն վեց տարվա ընթացքում պետք է տեղակայված միջուկային մարտագլխիկների քանակը նվազեցնեն՝ հացնելով մինչև 1550-ի, սակային կողմերը կարող են պահել նաև մարտագլխիկների հավելյալ քանակ։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *