Թուրքիան Աֆղանստանի իշխանություններին է հանձնել նախկինում զբաղեցրած զորանոցները

Թուրքիայի խաղաղապահ ստորաբաժանումները փետրվարի 16-ին պաշտոնական արարողությամբ Աֆղանստանի իշխանություններին են հանձնել այն զորանոցները, որոնք զբաղեցնում էին մինչև Քաբուլի օդանավակայանի հսկողությունը ստանձնելը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:

Թուրք զինվորականները Աֆղանստանում

Թուրք զինվորականները Աֆղանստանում

Հանձնման արարողությանը ներկա են եղել Թուրքիայի ԶՈւ գեներալ-մայոր Մահմեթ Ջահիթ Բաքիրը, Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Ազիզուդին Այարը, ինչպես նաև այլ աֆղանստանցի պաշտոնյաներ:

Բաքիրն արարողության ժամանակ նշել է, որ 2002 թվականից ի վեր թուրքական ստորաբաժանումների զբաղեցրած զորանոցի հիվանդանոցում բուժվել է ավելի քան 250 հազար աֆղանստանցի զինծառայող, շնորհակալություն է հայտնել թուրք զինծառայողներին և հավելել, որ իրենք շարունակելու են ծառայել աֆղանցի ժողովրդին:

Թուրք զինվորականներին շնորհակալություն է հայտնել նաև Ազիզուդին Այարը՝ հավելելով, որ թուրքերի հանձնած զորանոցներն օգտագործվելու են որպես ռազմական մեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոն:

Հիշեցենք, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեկտեմբերի 28-ին իջեցվել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) դրոշը՝ պաշտոնապես ազդարարելով, որ երկրի անվտանգության ապահովման առաքելությունը ՆԱՏՕ-ի զորքերը հանձնում են տեղական ուժերին, իսկ հունվարի 1-ին մեկնարկել է «Վճռական աջակցություն» նոր առաքելությունը, որի շրջանակներուն Թուրքիայի խորհրդարանի հունվարի 5-ի որոշմամբ Աֆղանստանում ծառայում է թուրքական զինված ուժերի շուրջ 900 հոգանոց անձնակազմ՝ հսկելով Քաբուլի միջազգային օդանավակայանը:

One response to “Թուրքիան Աֆղանստանի իշխանություններին է հանձնել նախկինում զբաղեցրած զորանոցները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *