ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահին և պաշտպանության նախարարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմ Ուորլիքին (ԱՄՆ), Պիեր Անդրյուին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Զաքիր Հասանովն ԵԱՀԿ համանախագահների հետ

Զաքիր Հասանովն ԵԱՀԿ համանախագահների հետ

Հանդիպմանը կողմերը քննարկել հայ-ադրբեջանական շփման գծում առաջացած լարվածությունը: Զաքիր Հասանովը համանախագահներին այս անգամ ևս բողոքել է Հայաստանի «օկուպացիոն» քաղաքականությունից և նշել, որ միջազգային կառույցների գործունեությունը չեն տալիս իրենց արդյունքները։ Վերջում կողմերը քննարկել են Արցախյան խնդրի կարգավորմանը առնչվող հարցեր։

Մինչ այդ համանախագահներին ընդունել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում հետ համանախագահները քննարկել էին Արցախյան հակամարտության ներկա իրավիճակը։

One response to “ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահին և պաշտպանության նախարարին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *