Ադրբեջանում 2014-ին բանակի կարիքների համար պատրաստել են 6886 վարորդ

Ադրբեջանի զինծառայության զորակոչի և զորահավաքի պետական ծառայությունը 2014-ին ընդհանուր առմամբ պատրաստել է 6886 վարորդ՝ երկրի զինված ուժերի և ուժային այլ կառույցների կարիքների համար։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով զորակոչի և զորահավաքի պետական ծառայության տրամադրած տվյալներին։

Նշվում է, որ վարորդների պատրաստումն իրականացվել է պետական ծառայությանը ենթակա «Ռազմական հայրենասիրության և մասնագետների պատրաստման կենտրոն» ՍՊԸ-ում։

Նշված ժամանակահատվածում կենտրոնը զինված ուժերի և ուժային այլ կառույցների համար պատրաստել է նաև թվով 240 խոհարար։

One response to “Ադրբեջանում 2014-ին բանակի կարիքների համար պատրաստել են 6886 վարորդ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *