Համածառայակցի կրակոցից Թուրքիայում զինծառայող է սպանվել

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Սիլոպի գավառում տեղակայված հետևակային զորամասերից մեկի ժամկետային ծառայող շարքային Օմեր Յալչինը 2014-ի փետրվարի 14-ին սպանվել է համածառայակցի կրակոցից։ Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» պարբերականի լրատվակայքը։

2015-ի փետրվարի 14-ին սպանված զինծառայող Օմեր Յալչընի հուղարկավորությունը

2015-ի փետրվարի 14-ին սպանված զինծառայող Օմեր Յալչընի հուղարկավորությունը

Սպանված զինծառայողի լուրը հաստատել է նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը, սակայն սպանության վերաբերյալ մանրամասներ չի հրապարակել։

Լրատվակայքը նշվում է, որ 21-ամյա զինծառայողին զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով սպանել է նրա ծառայակիցը։

Դեպքի հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն։ 2015-ի փետրվարի 15-ին զինծառայողի դին հուղարկավորության համար ուղարկվել է նրա ծննդավայր՝ Բիթլիսի Թաթվան գավառ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *