Թուրքիայում գումարով ծառայությունից ազատվել է 200 հազար քաղաքացի

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը 2015-ի փետրվարի 13-ին հայտարարել է, որ «Գումար ծառայության փոխարեն» օրենքից օգտվել է մոտ 200 հազար Թուրքիայի քաղաքացի։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ

Յըլմազը հայտարարել է, որ գումարի միջոցով ծառայությունից ազատվել է 200308 Թուրքիայի քաղաքացի և ավելացրել է, որ օրենքի շրջանակներում դիմումներ ներկայացնելու ժամկետն այլևս չի երկարացվելու, քանի որ երկու ամիս ժամանակը լրիվ բավական էր, իսկ դիմողների քանակն անգամ գերազանցել է իրենց սպասելիքները։

Հավելենք, որ «գումար ծառայության փոխարեն» օրենքը Թուրքիայում ներդրվել էր դեռևս 2011-ին, սակայն այն ժամանակ ծառայությունից ազատվելու համար անհրաժեշտ էր 30 հազար թուրքական լիրա վճարել, իսկ 2014-ի դեկտեմբերին կատարված փոփոխումներից հետո՝ 18 հազար լիրա (մոտ 7,6 հազար ԱՄՆ դոլար)։

Հիշեցնենք, որ 2014թ դեկտեմբերի 19-ին Յըլմազը հայտարարել էր, որ ծրագրի մեկնարկի առաջին երկու օրերի ընթացքում՝ դեկտեմբերի 13-14-ին, դիմել է Թուրքիայի 5 հազար քաղաքացի։ Իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հույս էր հայտնել, որ օրենքից կօգտվի 700 հազար քաղաքացի՝ նշելով, որ ծրագրից ստացված եկամուտները կփոխանցվեն Թուրքիայի պետական «Պաշտպանական հիմնադրամին» և կուղղվեն բանակի արդիականացմանը:

Օրենքից օգտվելու վերջնաժամկետը 2015-ի փետրվարի 13-ն էր։ Այցելելով իրենց զինվորական տեղամաս  և ներկայացնելով թուրքական Halkbank, Vakıflar կամ Ziraat բանկերում կատարած 18 հազար լիրա վճարի կտրոնը՝ Թուրքիայի՝ դեռևս պարտադիր զինծառայություն չանցած  քաղաքացիները կարող էին ազատվել ծառայությունից:

4 responses to “Թուրքիայում գումարով ծառայությունից ազատվել է 200 հազար քաղաքացի

  1. Pingback: Թուրքիայում «Գումար ծառայության փոխարեն» օրենքի կիրառումից հավաքված գումարը կուղղվի բանակի արդիականացմանը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի ԶՈւ անձնակազմը նվազել է շուրջ 31 հազարով | Ռազմ.info

  4. Pingback: Թուրքիայի ԶՈւ թվաքանակը նվազում է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *