ԱՄՆ պետդեպարտամնտը խոստացել է օգնել Վրաստանին սեփական ՀՕՊ և հետևման միջոցներ ստեղծելու գործում, ինչպես նաև արդիականացնել ուղղաթիռների պարկը։ Այդ մասին պետդեպարտամենտը տարածել է վերջերս վրաց-ամերկյան ռազմավարական համագործակցության ժողովի նիստից հետո։
Նիստը կայացել է հունիսի 5-ին Բաթումիում՝ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի մասնակցությամբ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ն կօգնի Վրաստանին ստեղծել սեփական ՀՕՊ համակարգ, ինչպես նաև արդիականացնել ընդհանուր օգտագործման վրացական ուղղաթիռները։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն կքննարկի Վրաստանի խնդրանքը կապված նոր պաշտպանական միջոցներ գնելու կապակցությամբ։