Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ընդունել է Թուրքիայի ՊՆ քարտեզագրության վարչության պետին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը 2015-ի փետրվարի 10-ին ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարության քարտեզագրության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Բուրհանեթթին Աքթըի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։

Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ՊՆ ռազմական քարտեզագրության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բուրհանեթթին Աքթըին

Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ՊՆ ռազմական քարտեզագրության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բուրհանեթթին Աքթըին

Պաշտոնյաները տարածաշրջանային իրավիճակի կարգավորման հարցում կարևորել են հայ-ադրբեջանական հիմնախնդրի լուծումը և ընդգծել երկկողմ ռազմական հարաբերությունների կարևորությունը։

Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի զարգացման ուղղությամբ կատարվող քայլերը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Թուրքիայի ԶՈւ դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *