Սիրիայի քրդական ուժերը Քոբանի քաղաքի ազատագրումից հետո պատրաստվում են հետ վերցել Թուրքիային սահմանակից Ռաքքա նահանգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող մյուս քաղաքը՝ Թալ Աբիադը, որը ևս գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:
Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերության կայքը:
Թալ Աբիադը Ռաքքա նահանգի ամենամեծ քաղաքն է, գտնվում է Քոբանիից 65 կմ հեռավորության վրա և ԻՊ զինյալների համար տարանցիկ ուղի է դեպի Թուրքիա: Մինչև ահաբեկիչների ձեռքն անցնելը քաղաքը եղել է քրդերի վերահսկողության տակ, ովքեր 2011-ից ակտիվորեն պայքարել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալելու համար:
Քրդերը և Ռաքքայի հեղափոխականների խմբերը փետրվարի 9-ին մոտեցել են նահանգի սահմաններին, և այժմ մարտեր են ընթանում Թալ Աբիադի շրջակա գյուղերի ազատագրման համար:
Հիշեցնենք, որ քրդական ուժերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի և Սիրիայի Ազատ բանակի ուժերի աջակցությամբ շուրջ 4 ամիս տևած մարտերից հետո հունվարի 26-ին հաջողվել է ազատագրել Քոբանին. քաղաքն այժմ գտնվում է քրդական ուժերի վերահսկողության տակ: