Ադրբեջանում ամփոփել են զորավարժության արդյունքները

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի սկզբին մեկնարկած օպերատիվ-մարտավարական զորավարժության արդյունքերի ամփոփման նիստ է գումարել։ Նիստին մասնակցել են ԶՈւ ղեկավար կազմը, զորամիավորումների, ստորաբաժանումների հրամանատարներ և շտաբների պետերը,

ինչպես նաև զորավարժությանը ընդգրկված բարձր սպայակազմը։ Այս մասին փետրվարի 9-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորավարժության ամփոփման նիստ Ադրբեջանում

Զորավարժության ամփոփման նիստ Ադրբեջանում

Իր ելույթում Ադրբեջանի պաշտպանության նախարարը գոհունակություն է հայտնել զորավարժության արդյունքներից, խոսել անելիքների մասին ու հանձնարարականներ տվել։

Նշենք, որ զորավարժության անցկացման վայրի մասին Ադրբեջանն այդպես էլ պաշտոնական տեղեկություն չի չտարածել, սակայն,  Ադրբեջանի ՊՆ հրապարակած նկարներից երևում է, որ խորհրդակցությունն անցկացվել է  ԶՈւ 1-ին բանակային կորպուսում (շտաբը՝ Բարդա)։

Կարելի է ենթադրել, որ զորավարժությունն անցկացվել է հենց այդ բանակային կորպուսում։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ փետրվարի 2-ին հայտնել է, որ զինված ուժերում անցկացվում է օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որում ներգրավված է շուրջ 15 հազարանոց ակտիվ անձնակազմ և 5 հազարանոց պահեստազոր։ Վարժանքներում ընդգրկված է շուրջ 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 200 միավոր զենիթային և հրետանային կայան, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության շուրջ 20 միջոց, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգեր։

Հավելենք, որ մեկնարկած զորավարժության մասին Ռազմինֆոն մեկնաբանություն է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից, որում ասվում է, որ Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները` զորավարժության մասին նախապես չտեղեկացնելով փաստաթուղթը ստորագրած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։

Զորավարժության ամփոփման նիստ Ադրբեջանում

Զորավարժության ամփոփման նիստ Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *