[Լրացված] Կիպրոսը կարող է ռազմաբազա տրամադրել Ռուսաստանին

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ 2015-ի փետրվարի 25-ին Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում ՌԴ պաշտոնակցի հետ ստորագրելու է մի շարք պայմանագրեր՝ այդ թվում նաև ռազմական համագործակցության նոր պայմանագիր, որի համաձայն Ռուսաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերը հնարավորություն կստանան օգտագործել Կիպրոսի հարավարևմտյան Պաֆոս քաղաքի «Անդրեաս Պապանդրեու» ավիաբազան։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսը

Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսը

Կիպրոսի նախագահը նշել է, որ երկրների միջև կա ռազմական համագործակցության հին համաձայանգիր, որն անհրաժեշտ է թարմացնել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանին կտրամադրվեն լրացուցիչ հնարավորություններ, ինչպես դա արվում է Ֆրանսիայի և Գերմանիայի դեպքում։

Հիշեցնենք, որ 2015-ի հունվարին Ռուսաստանի՝ Կիպրոսում ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ տեղակայելու շուրջ Կիպրոսի հետ տարվող բանակցությունների մասին նշել էր նաև Կիպրոսում Ռուսաստանի դեսպան Ստանիսլավ Օսադչին։ Նա ասել էր, որ այդ հարցի շուրջ համաձայնագիր կստորագրվի 2015-ի փետրվարի 25-ին՝ Կիպրոսի նախագահի Ռուսաստան կատարելիք այցի շրջանակներում։

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի հունիսին Ռուսաստանի և Կիպրոսի միջև Լիմասոլի նավահանգիստը ռուսական նավերի լիցքավորման համար օգտագործելու համաձայանություն էր ձեռք բերվել։ Նշվում էր նաև Կիպրոսի տարածքում գտնվող ռազմաօդային բազաներից մեկում ռուսական ինքնաթիռներ տեղակայելու մասին համաձայնություն ձեռք բերելու մասին։

Ռազմաօդային բազան, որտեղ տեղակայվելու են ռուսական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, գտնվում է բրիտանական օդուժի տեղակայման ռազմաբազայից 40կմ հեռավորության վրա։

Նշենք, որ 2014-ի նոյեմբերին Կիպրոսի կառավարությունը Ֆրասիայի ռազմաօդային ուժերին թույլատրել էր օգտագործել «Անդրեաս Պապանդրեու» ավիաբազան՝ «Իսլամական պետության» դեմ տարվող պայքարում ֆրանսիական ռազմական ինքնաթիռների տեղակայման համար։

[Լրացում]

Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասսուլիդեսը հերքել է ՌԴ-ին ռազմաբազա տրամադրելու մասին տեղեկությունը։ Նախարարը հայտարարել է, որ նախագահ Անաստասիադիսը, ասելով, որ ցանկանում է թարմացնել երկու երկրների միջև կնքված ռազմական համագործակցության համաձայանագիրը,  իրականում ի նկատի է ունեցել թարմացնել 2014-ին Ռուսաստանի ու Կիպրոսի կնքած պայմանագիրն ու այդ պայմանագրի շրջանակներում հավելյալ ռազմական արտադրանք ձեռք բերել Ռուսաստանից:

Կիպրոսի արտգործնախարարն ավելացրել է, որ Ռուսաստանի ռազմանավերին արդեն թույլատրել են բացառապես հումանիտար նպատակներով օգտագործել Լիմասսոլի ռազմածովային բազան: Իսկ ռազմաօդային ուժերի համար Կիպրոսում ռազմաբազա ունենալու հետ կապված այլ առաջարկներ Ռուսաստանը երբեք չի արել և նման հարց չի բարձրացրել:

2 responses to “[Լրացված] Կիպրոսը կարող է ռազմաբազա տրամադրել Ռուսաստանին

  1. Pingback: Ռուսաստանը և Կիպրոսը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանը բանակցում է ԻՊ դեմ պայքարում կիպրոսյան ավիաբազաներն օգտագործելու համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *