Ղրղզստանի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Ղրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Աբիբիլլա Կուդայբերդիևը փետրվարի 10-ին կայցելի Ադրբեջան։ Այցի շրջանակներում պլանավորվում է հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սպասվում է, որ Ղրղզստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիա, Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոց, ԶՈւ ուսումնավարժական կենտրոն։ Նախարարի Բաքու այցը շարունակվելու է մինչև փետրվաի 13-ը։

Այցի մասին այլ մանրամասներ չի նշվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *