Հորդանանը վրեժ է լուծում ԻՊ-ից` իր ողջակիզված օդաչուի համար

Հորդանանը երեք օր անընդմեջ 56 օդային հարված է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների մարտական դիրքերին: Պատժիչ գործողություններն իրականացվել են ի պատասխան ԻՊ ահաբեկիչների՝ գերեվարված հորդանանցի օդաչուին ողջակիզելուն. հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հորդանանի ռազմաօդային ուժերի ղեկավար, գեներալ-մայոր Մանսուր ալ-Ջաբուրին:

Ռաքքայում գերեվարված հորդանանցի օդաչուն

Ռաքքայում գերեվարված հորդանանցի օդաչուն

Ալ-Ջաբուրը հայտարարել է, որ իրենց ավիահարվածների թիրախում եղել են ահաբեկիչների՝ Սիրիայի հյուսիսում գտնվող մարզումների կենտրոնները, ռազմական զորանոցները, պահեստների և զենքի պահեստներ:

Նշենք, որ ԱՄԷ ղեկավարը հայտնել է, որ Էմիրությունները պատրաստվում է Հորդանանի սկսած գործողություններին աջակցելու համար F-16 կործանիչների էսկադրիլիա ուղարկել. հայտնում է ABC News հեռուստաընկերության կայքը:

Հիշեցնենք, որ հորդանանցի օդաչուն գերի էր ընկել 2014-ի դեկտեմբերի 24-ին ԻՊ վերահսկողության տակ գտնվող Ռաքքա նահանգում:

Հորդանանյան գործողությունները ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից շարունակվող առաքելության մի մասն են, որոնք նպատակ ունեն դուրս մղել Իրաքում և Սիրիայում  հսկայական տարածքներ իրենց հսկողության տակ վերցրած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *