ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից տեղեկացնում են, որ հունիսի 13-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը շփման գծում տիրող իրավիճակին ծանոթանալու համար այցելել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի հարավ-արևելյան շրջանում տեղակայված մարտական դիրքեր: Առաջնագծում Մ. Հակոբյանը ծանոթացել է իր ցուցումով կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին և անդրադարձ կատարել վերջին շրջանում հակամարտության գոտում տեղ գտած լարվածության աճին: