Զաքիր Հասանովը մասնակցել է ԶՈւ նորակառույց զորամասի բացման արարողությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը առաջնագծում մասնակացել է նոր կառուցված զորամասի բացման արարողությանը։ Այս ամսին այսօր՝ փետրվարի 6-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Նորակառույց զորամասի բացման արարողության Ադրբեջանում

Նորակառույց զորամասի բացման արարողության Ադրբեջանում

Հասանովը ծանոթացել է նոր կառուցված զորամասի շտաբի շենքին, զինվորական զորանոցին, ուսումնական համալիրին, մարտական տեխնիկայի կայանատեղուն, շարահրապարակին, ճաշարանին, բուժկետին, կաթսայատանն ու այլ օբյեկտներին։

Հաղորդագրությունում նշվում է, որ իր ելույթում նախարար Հասանովը կրկին խոսել է հայկական կողմին հասցված «մեծ կորուստների» մասին։ Իսկ զորամասի անձնակազմը պաշտպանության նախարարին վստահեցրել է, որ «ցուցաբերված ուշադրությունից և հոգատարությունից ոգևորվելով նրանք միշտ պատրաստ են  կատարել Իլհամ Ալիևի հրամանները»։

Նշենք, մամուլի հաղորդագրությունում չի նշվում, թե Ադրբեջանի որ շրջանում է տեղակայված նորակառույց զորամասը։

Զաքիր Հասանովը նորակառույց զորամասի կայանատեղում

Զաքիր Հասանովը նորակառույց զորամասի կայանատեղում

Ադրբեջանի ՊՆ բարձրագույն սպայակազմը նորակառույց զորամասի ճաշարանում

Ադրբեջանի ՊՆ բարձրագույն սպայակազմը նորակառույց զորամասի ճաշարանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *