ԱՄՆ-ի և Պակիստանի հարաբերությունները դեռ չեն հարթվում

ԱՄՆ և Պակիստանի հարաբերություններում խնդիրները դեռևս չեն հարթվում, և Պակիստանը հրաժարվում է Աֆղանստանում կոալիցիոն ուժերի համար նախատեսված զինամթերքն իր տարածքով տեղափոխելու թույլտվություն տալ։ Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել էին Պակիստանում Բել Լադենի սպանության գործողությունից հետո, որն իրականացվել էր առանց Իսլամաբադի թույլտվության և նախորդ տարի Պակիստանի տարածքին ՆԱՏՕ-յի ավիահարվածից հետո, որի հետևանքով զոհվել էին 20 պակիստանցի սահմանապահներ։

Իրենց հերթին ԱՄՆ որոշ սենատորներ մեղադրում են Պակիստանին ահաբեկչությունը հովանավորելու մեջ։ Ամերիկացիներին վրդովեցրել էր, որ Բեն Լադենին գտնելու հարցում ԿՀՎ-ին օգնած բժիշկը Պակիստանում պետական դավաճանության համար դատապարտվել է 33 տարի ազատազրկման։

Սակայն Վաշինգթոնի համար կարևոր է Իսլամաբադի հետ հարաբերությունների կարգավորումը։ Նախ Պակիստանը իսլամական աշխարհում մեծ հեղինականություն վայելող միջուկային պետություն է, և բացի այդ տրանզիտի արգելքի պատճառով ԱՄՆ-ն ամսեկան շուրջ 100 մլն. դոլար է կորցնում բեռներն այլընտրանքային ուղիներով տեղափոխելու համար։

Իր տարածքով տրանզիտը թույլ տալու համար, Իսլամաբադը պահանջում է, որ ԱՄՆ-ն ներողություն զոհված սահմանապահների համար, սակայն, ինչպես Կոնգրեսի նիստի ժամանակ հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, իրականում Պակիստանի պահանջներն ավելի շատ են և կան այլ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Ըստ ամերիկյան մամուլի՝ Պակիստանը տրանզիտի համար ավելի մեծ գումար է պահանջում։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *