ԱՄՆ-ն Ռուսաստանից աֆղանական բանակի համար լրացուցիչ ուղղաթիռներ կգնի

Պենտագոնը որոշել է Ռուսաստանից Աֆղանստանի համար հավելյալ 12 Մի-17 ուղղաթիռ գնել։ 2 ուղղաթիռ պատվիրվել էին Աֆղանստանում կործանված մեքենաներին փոխարինելու համար, իսկ այժմ որոշում է ընդունվել ևս 10-ի գնման մասին։

Նախկինում ԱՄՆ-ն Աֆղնաստանի համար արդեն գնել էր 21 Մի-17 ուղղաթիռ։ Ռուսական ուղղաթիռների ընտրությունը հիմնավորվում էր դրանց ավելի ցածր գնով և աֆղան օդաչուների կողմից ավելի հեշտ յուրացվելու փաստով։

Միաժամանակ, ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականներ և սենատորներ կտրուկ դեմ են արտահայտվում Ռուսաստանի հետ համագործակցությանը և պահանջում  չեղյալ հայատարարել գործող պայմանագրերը` հիմնվելով Ռուսաստանի կողմից  Սիրիային զենք մատակարարելու մասին տեղեկությունների վրա։ Սակայն, ըստ ամենայնի, Պենտագոնը մտադիր չէ բավարարել այդ պահանջները։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *