ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերջերս Ռուսաստանին մեղադրել էր Սիրիային հարվածային ուղղաթիռներ վաճառելու մեջ, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Ջոն Բիրբին հայտարարել է, որ իրենց գերատեսչությունն այդպիսի տեղեկություններ չունի։ Ամեն դեպքում Վաշինգթոնում մտահոգված են այս լուրով։
Միաժամանակ Գիրբնը նշել է, որ Սիրիայի զինված ուժերը մի քանի տեսակի թռչող սարքեր, այդ թվում նաև ռուսական արտադրության ուղղաթիռներ ունի, սակայն առավել կարևոր է, թե սիրիացիներն ինչպես են պատրաստվում դրանք օգտագործել։
Միաժամանակ Ֆրանսիան հայտարարել է Սիրիային սպառազինության մատակարարումը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Ֆրանսիայի արգործնախարարության ներկայացուցիչ Բերնար Վալերոն հայտարարել է, որ «պիտի լիովին դադարեցնել սիրիական ռեժիմին զենքի մատակարարումը, ինչպես ՄԱԿ և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը»։ Ուշագրավ է, որ ոչինչ չի ասվում և արվում սիրիացի ապստամբներին զենք-զինամթերքի անօրինական մատակարարումները կասեցնելու համար։
Հիշեցնենք նաև, որ Եվրամիությունը Դամասկոսի նկատմամբ արդեն մտցրել է որոշ պատժամիջոցներ, մասնավորապես արգելվում է Սիրիայի հետ սպռազինության, նավթի և նավթամթերքների առևտուրը։
Աղբյուր.
Госдепартамент сша обвиняет россию в продаже ударных вертолетов сирии
Франция требует полностью прекратить поставки оружия Сирии