Բուլղարիան պատրաստվում է Թուրքիայի հետ սահմանին 82 կմ երկարությամբ պատնեշ կառուցել, որը շատ ավելի դժվարանցանելի կլինի, քան ներկայիս փշապարիսպը և նման կլինի «Բեռլինի պատին»: Այս մասին հայտնում է բուլղարական Sofia Globe լրատվական կայքը և հավելում, որ Կապիտան Անդրեևո և Լեսովո անցակետերի միջև կառուցվելիք նոր պատնեշի կառուցումը կարժենա 90 մլն լև (մոտ 52 մլն ամերիկյան դոլար), իսկ կառուցման համար մրցույթ չի հայտարարվի:
Ըստ Բուլղարիայի իշխանությունների՝ նոր պատնեշը կառուցվում է Թուրքիայից Բուլղարիայի միջոցով դեպի Եվրոպա անօրիանական ներգաղթը կասեցնելու նպատակով:
Հիշեցենք, որ Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչևը հունվարի 27-ին հայտարարել էր, որ Թուրքիայի հետ սահմանը վերահսկելու և փախստականների ներհոսքի ենթադրվող աճը կանխելու համար կազմակերպչական աջակցություն են կարող են տրամադրել նաև Բուլղարիայի զինված ուժերի ստորաբաժանումները:
Նշենք նաև, որ թեպետ հարևան պետություններ Թուրքիան և Բուլղարիան միևնույն ռազմական դաշինքի (ՆԱՏՕ) անդամ են, այդուհանդերձ, երկու պետությունների հարաբերություններում կա լարվածություն, որի հիմքում ընկած է պատմական անցյալը՝ հատկապես Օսմանյան կայսրության շրջանում բուլղարների նկատմամբ իրականացված հալածանքները։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info