Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել զորավաժության անցկացման վայրում

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է փետրվարի 2-ին մեկնարկած օպերատիվ-մարտավարական զորավարժության հրամանատարական կետ և խորհրդակցություն անցկացրել  զորավարժությանը մասնակցող բարձր սպայակազմի հետ: Այս մասին փետրվարի 3-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զաքիր Հասանովը զորավարժության խորհրդակցությունում

Զաքիր Հասանովը զորավարժության խորհրդակցությունում

Խորհրդակցությանը զեկույցներ են ներկայացվել զորավարժությանն ընդգրկված զորամիավորումների և զորամասերի բարձր սպայակազմի գործողության, պլանների և կայացված որոշումների մասին: Իր ելույթում Հասանովը «բարձր է գնահատել զորավարժության կարևորությունը» և հանձնարարականներ ու ցուցումներ տվել:

Հավելենք, որ մեկնարկած զորավարժության մասին Ռազմինֆոն մեկնաբանություն է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից, որում ասվում է, որ Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները` զորավարժության մասին նախապես չտեղեկացնելով փաստաթուղթը ստորագրած երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ փետրվարի 2-ին հայտնել է, որ զինված ուժերում անցկացվում է օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որում ներգրավված է շուրջ 15 հազարանոց ակտիվ անձնակազմ և 5 հազարանոց պահեստազոր։ Վարժանքներում ընդգրկված է շուրջ 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 200 միավոր զենիթային և հրետանային կայան, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության շուրջ 20 միջոց, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգեր։

Տեղեկացնենք, որ զորավարժության անցկացման վայրի և տևողության մասին Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս ոչ մի տեղեկություն չի հրապարակել։

Օպերատիվ-մարտավարական զորավարժություն Ադրբեջանում

Օպերատիվ-մարտավարական զորավարժություն Ադրբեջանում

Զաքիր Հասանովը զորավարժության վայրում

Զաքիր Հասանովը զորավարժության անցկացման վայրում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *