ՊՆ-ում քննարկվել են արցախյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների մասին տվյալների փոխանակման հարցեր

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փետրվարի 3-ին  ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը

Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ հայկական կողմը սկսած 1992 թ. արդյունավետ համագործակցում է ԿԽՄԿ-ի հետ և նպատակադրված է շարունակել այդ աշխատանքը։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին նշել է, որ ԿԽՄԿ-ն տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում արցախյան հակամարտության հետևանքով անհայտ կորած շուրջ 4500 անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:

Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կործաների տվյալների փոխանակման հարցում, որն ուղղված կլինի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են   Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանակել Արցախյան պատերազմի տարիներին անհայտ կորածների մասին տեղեկություններ։

Նշենք, որ ըստ տարբեր աղբյուրների միջինացված տվյալների, Արցախյան պատերազմից հետո Հայաստանում հաշվվում է շուրջ 200-ից ավելի անհայտ կորած։

One response to “ՊՆ-ում քննարկվել են արցախյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների մասին տվյալների փոխանակման հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *