Պաշտպանության բանակում ատրճանակով հրաձգության մրցույթ է անցկացվել

Հունվարի 31-ից փետրվարի 1-ը Ստեփանակերտի «Հայդուկ» հրաձգային ակումբում ատրճանակով կրակելու իրենց մասնագիտական ունակություններն են փորձել Պաշտպանության բանակի սպայական, ենթասպայական և պայմանագրային կազմի՝ այդ թվում նաև իգական սեռի լավագույն հրաձիգները: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի՝ ատրճանակով հրաձգության մրցույթի հաղթողներն ու ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը

Պաշտպանության բանակի՝ ատրճանակով հրաձգության մրցույթի հաղթողներն ու ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը

Մրցույթը նվիրված է եղել Հայաստանի զինված ուժերի 23-րդ տարեդարձին, իսկ մրցույթի եզրափակիչ փուլին ներկա են եղել ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մրցումների արդյունքում 1-ին տեղը զբաղեցրել է ավագ լեյտենանտ Գայանե Գասպարյանը, 2-րդ տեղը՝ կապիտան Գագիկ Բաբայանը, 3-րդ տեղը՝ մայոր Նելսոն Սաղյանը:

Հաղթողները պարգևատրվել են անվանական զենքերով և արժանացել հրամանատրության և ներկաների շնորհակալությանն ու շնորհավորանքներին:

Ավելացնենք, որ «Հայդուկ» հրաձգային ակումբի առաջին հյուրերից են եղել հենց մրցույթի մասնակիցները, ինչի մասին պատմում է Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *