Իրաքի տարբեր քաղաքներում պայթյունների հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել Էլ Հիլլա քաղաքում, որի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 20, վիրավորվել՝ 38 մարդ։
Այդ պայթյունից որոշ ժամանակ անց Բաղդադում միանգամից չորս պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 18 մարդ։ Պայթյունն ուղղված է եղել այդ օրերին Մուսա ալ Քադիմ իմամին նվիրված կրոնական տոնը նշող շիաների դեմ։
Պայթյունների պատասխանատվությունը ներկա պահին դեռ ոչ մի խմբավորում չի վերցրել իր վրա։