Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն արձագանքել է Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությանն այն մասին, որ հունվարի 31-ին ՊԲ ստորաբաժանումներն իրականացրել են պատժիչ գործողություն և շարքից հանել հակառակորդի 2 հենակետ, առնվազն 2 զինծառայող ու խոցել մարդատար մեքենա։
Ադրբեջանական կողմն այդ լուրը որակել է որպես «ապատեղեկատվություն», սակայն միևնույն ժամանակ նշել, որ Խոջավենդի (Մարտունի) հատվածում հայկական կողմը ժամը 12:55-ի սահմաններում խախտել է հրադադարի ռեժիմը, որի ժամանակ արձակված գնդակի անդրադարձման հետևանքով զոհվել է հենակետում ծառայություն իրականացնող զինծառայող Ալլահվերդիև Էշգին Ռահիմ օղլուն։
Միևնույն հաղորդագրությունում նշվում է նաև, թե հունվարի 31-ին ժամը 15:00-ի սահմաններում հայկական հետախուզական խումբը Ղազախի հատվածում (Տավուշ) փորձել է իրականացնել դիվերսիոն հարձակում, սակայան դեռևս ականապատ միջդիրքային գոտում «հայտնաբերվել և ամբողջությամբ ոչնչացվել է»։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանն արդեն իսկ արձագանքել է այս պնդմանը՝ ֆեյսբուքյան իր էջում ադրբեջանական կողմին հարցադրում անելով. «իսկ որտե՞ղ են հայ դիվերսանտների դիակները»։
Հիշեցնենք, որ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Արցախի անվտանգությունն ապահովելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն այսօր՝ հունվարի 31-ին, ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր։
Նման քայլեր ձեռնարկվել են ի պատասխան հակառակորդի կողմից իրականացված ականանետային նախահարձակ գործողությունների:
Pingback: Ադրբեջանը հայտնում է առաջնագծում սպանված իր զինծառայողի մասին Ռազմ.info | Armday
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հունվարին. Ռազմինֆո | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info