[լրացված] Պաշտպանության բանակը հակառակորդի երկու մարտական դիրք է շարքից հանել

Արցախի անվտանգությունն ապահովելու նպատակով Պաշտպանության բանակի  առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին` ժամը 13:00-14:00-ի սահմաններում, դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել են հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր։

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Լրացում

ՊԲ մամուլի ծառայությունը հավելում է, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վերոնշյալ քայլերը ձեռնարկել են ի պատասխան հակառակորդի կողմից իրականացված ականանետային նախահարձակ գործողությունների:

2 responses to “[լրացված] Պաշտպանության բանակը հակառակորդի երկու մարտական դիրք է շարքից հանել

  1. Pingback: Ադրբեջանը հայտնում է առաջնագծում սպանված իր զինծառայողի մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *