Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել են նրա 4 համածառայակիցները

Երևանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Հայկազ Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 4 անձ։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Բարսեղյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են զինծառայողների համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այն է` սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց  կամ կազմակերպված խմբի կողմից), ստեղծվել է քննչական խումբ։

Հավելենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևանում տեղակայված զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

2 responses to “Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել են նրա 4 համածառայակիցները

  1. Pingback: Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել ուսումնական զորամասում սպանության դեպքի հետ կապված | Ռազմ.info

  2. Pingback: Ռազնաշաբաթ․ Հայաստան․ 25-31 հունվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *