Ամերիկյան սուզանավին հասցված 400մլն դոլարի վնասի պատճառը փոշեկուլն էր

Նախնական տվյալներով ամերիկյան «Մայամի» ատոմային սուզանավի վրա բռնկված հրդեհը տեղի է ունեցել փոշեկուլի  բռնկումից, որն օգտագործելիս են եղել աշխատողները։  Այդ մասին հայտնել է նավաշինական ղեկավարությունը։

«Մայամիի» գործով զբաղվող կոմիտեն  երկու շաբաթից կհայտարարի հետաքննության պաշտոնական արդյունքները։

Պենտագոնի գնահատմամբ «Մայամին» վերանորոգելու համար կպահանջվի 400 մլն դոլարից ոչ պակաս։ Իսկ ՌԾՈւ-ի հրամանատարությունը  դեռ չի որոշել նավն արդյոք վերականգնման ենթակա է, թե ոչ։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *