Հուլիսի 4-ին Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստի ժամանակ հայտնի կդառնա, թե ով է հաղթել թուրքական ՌԾՈՒ-ի համար 1,5 մլրդ արժողությամբ 6 MILGEM կորվետների կառուցմանի մրցույթում։
«Հուրրիեթ» օրաթերթը հայտնում է, որ հաղթելու համար պայքարում են թուրքական «RMK մերին» և «Դեարսան» նավաշինական ընկերությունները։
Պայմանագիրը նախատեսում է կառուցել 6 նավի կառուցում։ Եվս երկու MILGEM կորվետ կառուցվել են Ստամբուլի ռազմածովային նավաշինարանում։
MILGEM-ն դա առաջին մարտական նավն է, որը նախագծվել և կառուցվել է Թուրքիայում տեղի ընկերությունների կողմից։ Այն նավը նախատեսված է ափամերձ տարածքները հատվածները հսկելու, հետախուզություն, հակաահաբեկչական գործողությունների, ինչպես նաև, փրկարար աշխատանքների համար։
Մարտավարատեխնիկական տվյալները
- Երկարությունը` 99 մ
- Ջրատարողությունը՝ 2000 տ
- Աշխատանքային արագությունը` 15 հանգույց
- Առավելագույն արագությունը` 29 հանգույց
- Անձնակազմ` 93 մարդ
- Սպառազինություն` 76/62-միլիմետրանոց հրանոթ, զենիթային հրթիռներ, հականավային թևավոր հրթիռներ