Ադրբեջանական կողմը կրակել է քաղաքացիական մեքենայի ուղղությամբ. տուժածներ չկան

Հունվարի 29-ին, ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը դիվերսիոն գործողությունների փորձ է ձեռնարկել Տավուշում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել:

Բացի այդ, գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի հրազեն: Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները համարժեք գործողություններով են պատասխանել հակառակորդի նպատակային խախտումներին:

One response to “Ադրբեջանական կողմը կրակել է քաղաքացիական մեքենայի ուղղությամբ. տուժածներ չկան

  1. Pingback: Տավուշում դիվերսիայի հետևանքով հայկական կողմը 2 վիրավոր ունի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *