Հունվարի 27-ի գիշերը Դաղստանի իրավապահ ծառայության աշխատակիցները ոչնչացրել են երկու զինյալի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Դաղստան» լրատվական գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի ներքին գործերի նախարարությանը։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, ոստիկանները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո մեքենայի վարորդն ու ուղևորներից մեկը սկսել են ինքնաձիգով կրակել ոստիկանների վրա։ Պատասխան կրակով իրավապահները չեզոքացրել են զինյալներին։
Զինյալների մեքենան պայթել է, սպանվածների ինքնությունը դեռևս չի պարզվել։ Տարվում է հետաքննություն մանրամասները պարզելու համար։
Pingback: Ահաբեկչական գործողությունները Դաղստանում. ժամանակագրություն 2015 | Ռազմ.info